Ջավախքցիները «Մամայի եփածն ուրիշ է» նախագծում. Տեսանյութ

Ջավախքցիները «Մամայի եփածն ուրիշ է»  նախագծում. Տեսանյութ

Շանթ հեռուստաընկերության «Հումորի լիգա» նախագծի շրջանակներում Ջավախքի երիտասարդները հրավեր են ստացել մասնակցելու հեռուստաընկերության մեկ այլ նախագծի` «Մամայի եփածն ուրիշ է»։ Նախագծի մասնակիցներն են` Մարտին Արոյան՝ Հեշտիա, Վելիխան Ավագյան՝ Մեծ Խանչալի, Ստեփան Ադամյան՝ Դիլիսկա, Դիանա Մելքումյան՝ Երեւան:

Մեզ չհաջողվեց տեսանյութը գտնել ամբողջությամբ, սակայն մասնակիցներին, նրանց եփած ճաշատեսակներին և հումորին ծանոթանալու համար բավական է նաև այս 11 րոպեները։ Առաջարկում ենք դիտել տեսանյութը.

Ինչ վերաբերվում է ծրագրին. «Ամեն ծրագրին մասնակցում են երկու թիմ, որոնք բաղկացած են երկու անձից` մայր ու աղջիկ կամ մայր ու տղա։ Այսինքն` մեկը կարողանում է եփել, մյուսը` ոչ այդքան։ Ընտրվում է ճաշատեսակ, որը պետք է պատրաստի այն մարդը, որը խոհանոցում այդքան էլ փորձ չունի։ Թիմերի համար սահմանվում է ժամանակ։ Պատկերացրեք, ինչ դժվար կլինի մարդու համար, որն առաջին անգամ ինչ–որ բան է պատրաստում։ Վերջում պրոֆեսիոնալ խոհարարը համտես է անելու և գնահատելու։ Յուրաքանչյուր հաղորդման վերջում հաղթող մասնակիցը մրցանակ է ստանալու։ Եթերաշրջանի վերջում լավագույն մասնակիցները նորից մրցում են իրար հետ, որից պարզ է դառնում հաղթողը»,– հարցազրույցներից մեկում ասել է Եգոր Գլումովը։

Ավելի վաղ նշել էինք, որ Ջավախքից մի քանի երիտասարդներ մասնակցում են Շանթ ՀԸ «Հումորի լիգա» նախագծի 3-րդ եթերաշրջանին: Այս շաբաթ մեր հայրենակիցների խաղը՝ առաջին փուլում, արդեն կցուցադրվի հեռուստատեսության եթերով: Նյութը պատրաստեց NOR ռադիոյի լրագրող 👉  Արկադի Սիմոնյանը:👈

Ջավախքի խումբը «Հումորի լիգա» նախագծի օրագրում. Տեսանյութ

Ջավախքի խումբը Շանթ ՀԸ «Հումորի լիգա» նախագծում