Գանձա գյուղի բնակիչները պահանջում են բանկի մասնաճյուղ բացել

Գանձա գյուղի  բնակիչները պահանջում են բանկի մասնաճյուղ բացել

Գանձա գյուղի բնակիչները բողոքում են, որ չնայած գյուղը տարածաշրջանում ամենամեծերից մեկն է, սակայն կանգնած է դրամական փոխանցումների իրականացնելու խնդրի առջև:

Բնակիչների խոսքով, հատկապես դժվար է թոշակառուների համար, ովքեր լինելով 600 հոգուց ավելի, ստիպված են ամեն անգամ թոշակը ստանալու համար հասնել գյուղ Փոկա կամ քաղաք Նինոծմինդա:
Ինչ վերաբերում է կենսաթոշակը բաժանող հատուկ մեքենային, այն գյուղ է գալիս ամիսը մեկ անգամ, ընդ որում 20 րոպե ժամանակով: Այդ ժամանակվա ընթացքում ոմանք հասցնում են ստանալ թոշակը, իսկ ովքեր չեն հասցնում, ստիպված լրացուցիչ գումար են ծախսում և գնում են Փոկա գյուղ կամ Նինոծմինդա քաղաք:

Բնակիչները նշում են, որ չորս տարի առաջ գյուղում կար ՛՛Լիբերթի՛՛ բանկի մասնաճյուղը, սակայն հետագայում այն փակվեց:

Բնակիչների մի մասն էլ նշում է, որ գյուղին անհրաժեշտ է նաև Արդարադատության տուն բացել:

Մանրամասները լսեք բնակիչների հետ մեր զրույցում.