Ջիգրաշեն գյուղը կունենա իր սեփական մանկապարտեզը

Ջիգրաշեն գյուղը կունենա իր սեփական մանկապարտեզը

Ջիգրաշեն գյուղում նախատեսվում է նախկին գյուղական վարչության շենքը վերակառուցել, որը կծառայի որպես մանկապարտեզ: Այդ աշխատանքների համար տեղական բյուջեից հատկացվել է 80 հազար լարի գումար, իսկ մրցույթը շահել է «Դիանա» շինկազմակերպությունը 72 500 լարիի դիմաց: Այս տարի նախատեսված է մինչև դեկտեմբերի 11-ը փոխել հատակը, վերանորոգել տանիքը, շենքի առաջին հարկում նախապատրաստել սենյակ մի խմբի համար, բացել տեխնիկական աշխատողների սենյակ, ինչպես նաև վերանորոգել սանհանգույցը: Վերակառուցման աշխատանքների 70%-ն արդեն իրագործված է:

Նինոծմինդայի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների զարգացման ծառայության ղեկավար Ռուբեն Ղազարյանի խոսքով, շենքում շատ աշխատանք կա կատարելու: Ըստ նրա, մանկապարտեզին առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ խաղահրապարակ, իսկ տեղանքի քարքարոտ լինելու պատճառով, դրա համար շատ գումար է պետք:

Վերանորոգված սենյակում չկա ջրամատակարարում և ջեռուցում: 2020թ շենքում շինաշխատանքների շարունակական լինելը ևս դեռևս պարզ չէ:

NOR ռադիոն 2017թ. ևս անդրադարձել էր Ջիգրաշեն գյուղում մանկապարտեզ լինելու անհրաժեշտության խնդրին:

Մանրամասների մասին լսեք Նինոծմինդայի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների զարգացման ծառայության ղեկավար Ռուբեն Ղազարյանից.