Նինոծմինդայում նշեցին Նինոոբան

Նինոծմինդայում նշեցին Նինոոբան

Վրաց ուղղափառ եկեղեցին հունվարի 27-ին նշում է Սուրբ Նինոյի` Վրաստանի լուսավորչի հիշատակի օրը:

Այս օրը հանդիսավոր պատարգներ են մատուցվում երկրի բոլոր ուղղափառ եկեղեցիներում: Տոնի առթիվ հանդիսավոր պատարագ մատուցվեց Նինոծմինդայի Սուրբ Նինոյի անունը կրող մանկատանը:

Բացի հավատացյալներից, հանդիսավոր պատարագին ներկա էին Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի ղեկավարությունը:

Վրաց Ուղղափառ եկեղեցին Սուրբ Նինոյի տոնը նշում է տարին երկու անգամ: Հունիսի 1-ին նշվում է նրա Վրաստան գալու օրը և հունվարի 27-ին` նրա մահվան օրը:

Ըստ քրոնիկների Սուրբ Նինոն ծնվել է մոտ 280 թվականին Կապադովկիաում (այժմյան Թուրքիայում): Նրա հայրը Զեվուլունը Սբ. Գեորգի եղբայրն էր, մայրը` Սուսաննան, Երուսաղեմի պատրիարքի քույրը : Եկեղեցու վկայությամբ, Սուրբ Նինոն Վրաստան է եկել 4-րդ դարում, Միրիան թագավորի թագավորության ժամանակաշրջանում: Նրա հետ է կապված Վրաստանում քրիստոնեությունը պետական կրոն հայտարարելը:

https://www.facebook.com/radiotvnor/videos/508226016488629/