Թորիա գյուղում «Օգնություն գյուղին» ծրագրով կառուցվում է մարզադահլիճ

Թորիա գյուղում «Օգնություն գյուղին» ծրագրով   կառուցվում է մարզադահլիճ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Թորիա գյուղում կառուցվում է սպորտդահլիճ:

«Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում Թորիա գյուղին հատկացվել է 16 000 լարի: Իսկ բնակիչների որոշմամբ այդ գումարով՝ գյուղում կառուցվում է մարզադահլիճ:

Ըստ նախագծի, նախատեսվում է կառուցել 12 x 24 քմ մակերեսով շենք: Այս տարի նախատեսվում է լցնել հիմքը:

Այս աշխատանքներն իրականացնում է անհատ ձեռներեց Մերուժան Մալխասյանը:

Ըստ Մերուժանի, հիմքը արդեն փորված է , հիմքի երկաթբետոնե կոնստրուկցիան հավաքվում է, իսկ դրանից հետո լցվելու է: Դրանով կավարտվի այս տարվա համար նախատեսված աշխատանքը: