Երկրում պետք է վերականգնվի նորմալ կյանքը, այդ թվում ուսումնական գործընթացը. Գախարիա

Երկրում պետք է վերականգնվի նորմալ կյանքը, այդ թվում ուսումնական գործընթացը. Գախարիա

Այսօր Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստի ընթացքում կքննարկվի երկրում ուսումնական գործընթացը վերականգնելու փուլերի հարցը: 

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքով՝ ռիսկերը հաշվի առնելով ու մասնակի սահմանափակումներով, բայց երկրում պետք  է վերականգնվի նորմալ կյանքը․ այդ թվում երեխաները պետք է վերադառնան դասասենյակներ:

«Այսօր խորհրդի նիստին մենք կքննարկենք այն փուլերը, որով կսկսենք երկրում ուսումնական գործընթացի վերականգնումը, քանի որ ռիսկերը հաշվի առնելով, մասնակի սահմանափակումներով, երկրում պետք  է վերականգնվի նորմալ կյանքը: Հատկապես տարրական դասարանների աշակերտները պետք է վերադառնան դասասենյակներ»,- հայտարարել է Գախարիան: aliq.ge