Հայտարարվել է մրցույթ Նինոծմինդայի փողոցների փոսերը վերանորոգելու համար

Հայտարարվել է մրցույթ Նինոծմինդայի փողոցների փոսերը վերանորոգելու համար

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի պետական ​​գնումների ծառայությունը հայտարարեց մրցույթ քաղաքի փողոցների փոսերը վերանորոգելու համար:

Ծրագրի համաձայն, նախատեսվում է իրականացնել 1400 ք.մ. ճանապարհի փոսերի նորոգում, այդ աշխատանքների համար հատկացվել է 90,000 լարի:

Մրցույթը նշանակված է հոկտեմբերի 5-ին:

Նշենք, որ Պուշկին, Սպանդարյան, Տերյան, Կարլ-Մարքս և քաղաքի այլ փողոցներում առկա են շատ փոսեր, որոնք խանգարում են մեքենաների տեղաշարժին, ինչն էլ իր հերթին դժգոհություն է առաջացնում վարորդների և Նինոծմինդայի բնակիչների շրջանում: