Վրաստանի ԲՈՒՀ-երում ուսումնական գործընթացը հեռավար ռեժիմով կշարունակվի

Վրաստանի ԲՈՒՀ-երում ուսումնական գործընթացը հեռավար ռեժիմով կշարունակվի

Վրաստանի ԿԳ նախարար Միխեիլ Չխենկելիի հայտարարությամբ` Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութաիսիում և Զուգդիդիում բարձրագույն և միջին մասնագիտական հաստատություններում ուսումնական գործընթացը հեռավար ռեժիմով կշարունակվի:

Նախարարի խոսքով՝ վարակի հետ համակերպվելու գործընթացից ելնելով, ԲՈՒՀ-երի և միջին մասնագիտական ուսհաստատությունների ուսումնական գործընթացը լսարաններում շարունակելու վերաբերյալ որոշումը հայտնի կդառնա առաջիկայում:

Աջարիայի շրջանում ուսումնական գործընթացը բոլոր հաստատություններում հեռավար մեթոդով կշարունակվի :Aliq.ge