Ինչ է կատարվում վրաց- հայկական սահմանի ժդանովականի անցակետում. Տեսանյութ

Ինչ է կատարվում վրաց- հայկական սահմանի ժդանովականի անցակետում. Տեսանյութ

2 կիլոմետրանոց հերթեր, միմյանց բախված բեռնատար մեքենաներ. ինչ է կատարվում վրաց- հայկական սահմանի ժդանովականի անցակետում։

Այն բանից հետո ինչ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն կոչ էր արել բեռնատարների վարորդներին` Վրաստանից Հայաստան ելումուտի համար օգտվել Բավրայի անցակետից` Բագրատաշենի փոխարեն, արդեն այս հատվածում գոյացել է բեռնատար մեքենաների 2 կիլոմետրանոց հերթ՝ Ժդանովականից մինչև մաքսակետ։

Վարորդները NOR ռադիոկայանի հետ զրույցում նշեցին, որ Բագրատաշենով չեն կարող անցնել այնտեղ ճանապարհը փակ է, ուստի օգտվում են Ժդանովականի անցակետից։

Հերթերի գոյացության մեջ անզգուշաբար իրար են բախվել 2 բեռնատար մեքենա, հայկական պետհամարանիշով բեռնատարը բախվել է վրացական համարանիշով բեռնատարին ինչի հետևանքով հայկական համարանիշով բեռնատար մեքենան զգալի վնասվել է և բեռնակրի դիմային հատվածը բացվել է։ Պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել։

Нет описания.

Նշենք, որ հաշվի առնելով երկրում ստեղծված դրությունը` ՀՀ պայմանավորվածություն է ձեռք բերել Վրաստանի գործընկերների հետ, որպեսզի Հայաստան բերվող բեռները ուղևորվեն դեպի Բավրա: Քանի որ Բագրատաշեն-Երևան ավտոմայրուղու որոշ հատվածներ մոտ են Ադրբեջանի հետ շփման գծին: