Մելիք Ռաիսյան.<Վերադարձ անցյալին չի լինի>

Մելիք Ռաիսյան.<Վերադարձ անցյալին չի լինի>

Մելիք Ռաիսյանը 8 ամիս անց վերադարձավ Ախալքալաք և անմիջապես հանդիպում ունեցավ ժողովրդի հետ:
Քաղաքի կենտրոնական հրապարակում հավաքվել էին մոտավորապես 200-300 մարդ:Բարձր ամբիոնից Ռաիսյանը դիմեց հավաքվածներին,մանրամասն ու հանգամանալից պատմեց իր դեմ հարուցված քրեական գործի,Ախալքալաքի<Վրացական երազանքի>գրասենյակի աշխատանքի,արդեն նախկինում տիրող մթնոլորտի,երբ Վրաստանում իշխանության էր<Ազգային շարժումը> և այլնի մասին:Մելիք Ռաիսյանը Մ.Սահակաշվիլիի ստեղծած դեմոկրատ պետությունն անվանեց`<ֆասադից լավ,որի ժամանակ ժողովուրդը բռնել էր անվերադարձի ճանապարհը`խոպան>:Ինչպես նաև կոչ արեց ներկաներին այսօրվանից յուրաքանչյուր ընտրության ժամանակ քվեարկեն նրանց օգտին,ում իրենք ճիշտ են գտնուիմ:
<Վերադարձ անցյալին չի լինի:Մեր նպատակն է,որ ջահելությունը հասկանա ու ընկալի մեր տարածաշրջանի առջև ծառացած մարտահրավերները:Ապրել արժանապատիվ,այլ ճանապարհ մենք չունենք>-կոչ արեց Մելիք Ռաիսյանը
Աղունիկ Այվազյան.Ախալքալաք:



Opinion, pooling and voting