Շարունակվում է բժշկական ապահովագրություն ստանալու գործընթացը

Շարունակվում է բժշկական ապահովագրություն ստանալու գործընթացը

Վրաստանի կառավարության նոր որոշման համաձայն շարունակվում է շահառու այն անձանց հաշվառումը, ովքեր ունեն բժշկական ապահովագրություն:

Վերահաշվառումը վերաբերում է այն անձանց, ովքեր գրանցված են եղել մինչև 2014թ.ապրիլի 1-ը:

Կան ծառայություններ, որոնք գյուղական բժիշկների ուղեգրի հիման վրա անվճար են իրականացվում: Վերջինիս մեջ է մտնում մանկավարժների, թաշակառուների, սոցիալապես անապահով բնակիչների և մինչև 18 տարեկան երեխաների համար վիրաբույժի, նյարդաբանի, էնդոկրինոլոգի, ակնաբույժի խորհրդստվությունը և մի շարք անալիզներ: Այն հաճախորդները, ովքեր ունեն 36 բազային փաթեթի ապահովագրություն, նրանք վճարում են ամբողջական գումարի 30 տոկոսը: Այն ախտորոշումները, որոնք մտնում են 36 բազային փաթեթի և բժշկական ապահովագրության մեջ, օրինակ հրատապ դեպքերի, վնասվածքների, երիկամային ուժեղ ցավերի բարձր զարկերակային ճնշման դեպքում հիվանդը վճարում է գումարի 50 տոկոսը, իսկ մյուս 50 տոկոսը վճարում է պետությունը: Նույն ախտորոշումների դեպքում մանկավարժները, թոշակառուները, սոցիալապես անապահով բնակիչները և մինչև 18 տարեկան երեխաները ազատվում են որևէ վճարից:

“Բնակիչներից շատերը կարծում են, թե եթե հիվանդին հիվանդանոց է հասցնում Շտապ օգնության մեքենան, ապա հիվանդի բուժումը իրականացվում է անվճար: Դա սխալ կարծիք է: Անկախ այն հանգամանքից հիվանդն ինքն է գալիս հիվանդանոց, թե նրան Շտապ օգնության մեքենան է բերում նրան, այն ախտորոշումները, որոնք չեն մտնում անվճար փաթեթի մեջ, բուժումն իրականացվում է վճարովի հիմունքով”,- մեզ հետ զրույցում նշեց Նինոծմինդայի հիվանդանոցի տնօրեն Նատո Իրեմաձեն:

Նատո Իրեմաձեն հիվանդներին կոչ է անում, որ վճարման դեպքում պահանջեն մոծման կտրոնը, որը հետագայում թյուրիմացություններ չլինեն:

Մանրամասները լսեք Նատո Իրեմաձեի հետ մեր զրույցում.