Նինոծմինդայի զորակոչիկները կանցնեն հաշվառում

Նինոծմինդայի զորակոչիկները  կանցնեն հաշվառում

Նինոծմինդայում մեկնարկել է 2001 թվականին ծնված պատանիների զինվորական ծառայություն անցնելու համար նախնական հաշվառումը:

Նախնական զինվորական հաշվառումը իրականացվում է գրաֆիկով: Այս տարի հաշվառում կանցնեն 132 զորակոչիկներ, որոնցից 34-ը Նինոծմինդա քաղաքից, 13-ը Գանձա գյուղից, 24-ը Գոնդուրայի գյուղական համայնքից, 15-ը Գորելովկայի գյուղական համայնքից, 8-ը Խանչալիի գյուղական համայնքից, 8-ը Սաթխայի գյուղական համայնքից , 5-ը Փոկայի գյուղական համայնքից, 3-ը Ջիգրաշենի գյուղական համայնքից և 11-ը Հեշտիայի գյուղական համայնքից:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի զինվորական ծառայության ղեկավար Նաիրի Մանուկյանը, սա նախնական թիվ է, կան երիտասարդներ, ովքեր հարգելի պատճառներով չեն անցել զինծառայություն: Նախնական հաշվառումը մեկնարկել է հունվարի 1-ին և կտևի մինչև 2018թ. ապրիլի 1-ը ներառյալ: Գյուղական համայնքի պատանիների համար նախանշված են հաշվառման օրերը, սակայն եթե նրանք չկարողանան ներկայանալ, ապա նրանք կարող են զինվորական ծառայության կոմիտե ներկայանալ չորեքշաբթի և ուրբաթ օրերին:

Զորակոչիկների հաշվառման ներկայանալու ժամանակ նրանցից պահանջվելու են հետևյալ փաստաթղթերը՝ ծննդյան վկայական, 3 լուսանկար, անձնագիր, ծնողների անձնագրերը և տեղեկանք ընտանիքի կազմի մասին: Այս փաստաթղթերի հիման վրրա կազմվելու են զորակոչիկների անձնական գործերը, ինչպես նաև միասնական ցուցակներ և այբբենական գրքեր: Նախնական հաշվառման ժամանակ անցկացվում է զորակոչիկների քաշի կշռում և հասակի չափում:

Մանրամասների մասին զրուցեցինք Նինոծմինդայի զինվորական ծառայության ղեկավար Նաիրի Մանուկյանի հետ.

Անահիտ Զալալյան