Գերմանիայում ապրող սաթխացի Դավիթ Սանոսյանը ըմբշամարտի միջազգային մրցաշարի հաղթող

Գերմանիայում ապրող  սաթխացի  Դավիթ Սանոսյանը ըմբշամարտի միջազգային մրցաշարի հաղթող

Ծնունդով Սաթխայից 15-ամյա ըմբիշ Դավիթ Սանոսյանը հաղթանակ է տարել Հյուսիսային Գերմանիայում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի միջազգային մրցաշարում: Այն տեղի է ունեցել Համբուրգ քաղաքում: 80-110 կգ քաշային կատեգորիայի A կարգում Դավիթը զբաղեցրել է պատվավոր առաջին հորիզոնականը:

Դավիթը 2015թ. Նինոծմինդայից տեղափոխվել է Քիլ քաղաք: Մարզական կարիերան սկսել է երկու տարի առաջ և հասցրել է մասնակցել երկու միջազգային մրցաշարերի:
Բացի հունահռոմեական ըմբշամարտից Դավիթը զբաղվում է նաև լողով և ֆուտբոլով:

Մանրամասները դիտեք ֆոտոշարքում.


Նյութը տրամադրել է Դավիթ Սանոսյանի պապը