Ախալքալաքի շտապ օգնության բաժանմունքի հիմնախնդիրները

Ախալքալաքի շտապ օգնության բաժանմունքի հիմնախնդիրները

Վեց ամիս է, ինչ շտապ օգնության ծառայության համակարգումը կենտրոնացված է։ Տեղական բնակչությունը հաճախ դժվարությունների է հանդիպում շտապ օգնությունը կանչելիս։ Կենտրոնացվածության պատճառով էլ շտապ օգնության մեքենաները տեղ են հասնում ուշացումով:2012 թվականի հունիսի մեկից շտապ օգնության համակարգումը դարձել է կենտրոնացված։ Եթե մարդը ցանկանում է կանչել շտապ օգնություն, սկզբում զանգում է Թբիլիսի, օպերատորին, նրան բացատրում է, թե ում և ինչու է անհրաժեշտ շտապ օգնությունը և մեքենան ուր է մեկնելու։ Հետո օպերատորը Թբիլիսիից կապվում է Ախալքալաքում գտնվող օպերատորի հետ, փոխանցում է տեղեկատվությունն և միայն դրանից հետո շտապ օգնության մեքենան պատրաստվում և շարժվում է կանչի հասցեով։
Ախալքալաքի շտապ օգնության ծառայության օպերատոր Սիլվա Փիլոյանը գտնում է, որ շտապ օգնության կենտրոնացված համակարգումը բացասականի հետ միասին դրական կողմեր էլ ունի։
-«Երբ ասում էինք, որ ազատ մեքենա չկա և պետք է սպասել, չէին հավատում։ Կարծում էին, խաբում ենք, զանգում էին Թբիլիսի և բողոքում։ Հիմա դա ասում է Թբիլիսին և նրանց հավատում են։ Այդ առումով համակարգը լավ է։ Վատ է, քանզի դեռ Թբիլիսին է ընդունում, ապա մենք, հետո մեքենան է պատրաստվում, շատ ժամանակ է անցնում։ Այդ պատճառով շատերը բողոքում են»,- ասաց օպերատոր Սիլվա Փիլոյանը։
Շուշան Շիրինյան.Ախալքալաք



Opinion, pooling and voting