Նինոծմինդայում գազամատակարարումը կդադարեցվի

Նինոծմինդայում գազամատակարարումը կդադարեցվի

Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետներում գազամատակարարումը դադարեցվել է 4 կմ երկարությամբ գազատարի միացման աշխատանքների պատճառով:

Մարտի 9-ի առավոտյան ժամերից մինչև երեկոյան ժամը 18:00-ն Նինոծմինդայում գազամատակարարումը դադարեցված կլինի: SJGC գազամատակարարող ընկերության գործադիր տնօրեն Ռազմիկ Ղումաշյանի խոսքով գազամատակարարումը կվերականգնվի նշված ժամանակից մի փոքր ուշ կամ մի փոքր շուտ:

Գարուշ Արզումանյան