Տամբովկայի գյուղմիջյան ճանապարհները դեռևս պատված են ձյան հաստ շերտով

Տամբովկայի  գյուղմիջյան ճանապարհները դեռևս պատված են ձյան հաստ շերտով

Նոր Խուլգումո գյուղի (Տամբովկա) գյուղի բնակիչ Գրիշա Մուրադյանը արձագանքել էր Նոր ռադիոյի հրապարակած տեղեկությանը առ այն, որ Տամբովկա գյուղ տանող ճանապարհը բաց է: Գրիշան ռադիոկայանի ՛՛Օдноклассники՛՛ էջին էր ուղարկել մի շարք լուսանկարներ, որտեղից երևում են, որ Տամբովկայի գյուղամիջյան ճանապարհներում երթևեկությունը ուղղակի կաթվածահար եղած վիճակում է: Լուսանկարներում երևում է, որ տեղ-տեղ առկա են 1,5-2 մետր բարձրություն ունեցող ձյան հաստ շերտեր, որոնք փակել են ճանապարհները: