Կայացավ սակրեբուլոյի հերթական նիստը

Կայացավ սակրեբուլոյի հերթական նիստը

Մարտի 30-ին կայացավ Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի հերթական նիստը, որի օրակարգում ներառված էր 6 հարց:
Առաջին երկու հարցերը վերաբերում էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարածքում տեղական հարկերի և դրանց դրույքաչափերի սահմանմանը, որը զեկուցում էր քաղաքապետարանի տնտեսական ծառայության ղեկավար Սայաթ Մկոյանը:

3-րդ հարցը վերաբերում էր մունիցիպալիտետի քաղաքապետարանի կանոնադրության հաստատմանը:
4-րդ հարցը վերաբերում էր Նինոծմինդայի մունիցիպալիտետի կառուցվածքային միավորների կանոնադրությունների մեջ փոփոխություններ մտցնելուն:
5-րդ հարցը վերաբերում էր վարչական իրավախախտումների արձանագրության և Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի վերահսկողության ծառայության տուգանքների վերաբերյալ ստացականի ձևի հաստատմանը, որը զեկուցում էր Անդրանիկ Քսպոյանը:
6-րդ հարցը վերաբերում էր Նինոծմինդայի մունցիպալիտետի գենդերային հավասարության խորհրդի կանոնադրության հաստատմանը, որը զեկուցում էր Կրթության, երիտասարդության, երիտասարդության և սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահ Սեդա Դարբինյանը:

Պատգամավորները դրական կարծիք հայտնեցին հնչած հարցերի շուրջ: Պատգամավորներից Արայիկ Բդոյանը անհամաձայնություն հայտնեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի կառուցվածքային միավորների կանոնադրությունների մեջ փոփոխություններ մտցնելու հարցի շուրջ՝ առաջարկելով, որ աուդիտը լինի անկախ և չպատկանի քաղաքապետարանին:


Անահիտ Զալալյան