Մեսսին ՝ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու

Մեսսին ՝ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու

Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ռմբարկուն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին  է, որը 10 խաղում խփել է 12 գոլ։ Երկրորդ տեղում է Ամստերդամի «Այաքսի» սերբ հարձակվող Դուշան Տադիչը։ Նա 18 խաղում (6 խաղ՝ որակավորման փուլում) խփել է 9 գոլ։

Լավագույն եռյակը եզրափակեց Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին՝ 8 գոլ է խփել 8 խաղում։

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 9 խաղում աչքի է ընկել 6 անգամ եւ 5-7-րդ տեղերը բաժանել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյի եւ պորտուգալական «Պորտուի» եւ Մալիի հավաքականի հարձակվող Մուսա Մարեգայի հետ։ sport.news.am