Եֆրեմովկա գյուղը փոշու «ճիրաններում» / Վիդեո

Եֆրեմովկա գյուղը փոշու «ճիրաններում» / Վիդեո

Հունիսի 3-ին Նինոծմինդայի շրջանի Եֆրեմովկա գյուղի բնակիչները խնդրանքով դիմեցին Nor ռադիոկայան, որպեսզի լուսաբանենք գյուղում տիրող իրավիճակը: Բանն այն է, որ գյուղը ամբողջությամբ հայտնվել է փոշու մեջ բեռնատար մեքենաների պատճառով, որոնք ճանապարհաշինական աշխատանքների համար մանր և խոշոր քարեր են տեղափոխում գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող հանքահորից:

Բեռնատար մեքենաները անցնում են գյուղի միջով ճանապարհի լիցքը տեղափոխելու համար: Վիճակը հատկապես բարդ է գյուղի վերջնամասում գտնվող մի քանի բնակելի տների մոտ, քանի որ հենց այդտեղով է անցնում դեպի հանքահոր տանող ճանապարհը:

Բնակիչները նշեցին. «Կա այլընտրանքային ճանապարհ, սակայն մեքենաները ամբողջ օրը երթևեկում են գյուղամիջով՝ իրենց ետևից բարձրացնելով փոշի, շնչելը արդեն անհնար է, ունենք առողջական խնդիրներ։ Երեխաներին փոշուց պաշտպանելու համար ամբողջ օրը տանից դուրս չենք թողնում, տների մեջ խոնավություն է, այն օդափոխելու համար չենք կարող բացել դուռ ու լուսամուտ, հագուստները լվանում ենք, բայց մնում է տան մեջ, փոշու պատճառով չենք կարող փռել դրսում, ահավոր է: Հասկանում ենք, որ ճանապարհի նորոգումը բոլորիս համար է, բայց գոնե պահպանեն էկոլոգիայի կանոնները: Գոյություն ունեն ջրցան մեքենաներ, սակայն, չգիտես ինչու, մեզ մոտ այն չկա։ Այս 17 օրվա ընթացքում մեկ անգամ է եկել ու ջրել ճանապարհը, իսկ մնացած օրերին փոշու մեջ խեղդվում ենք, երբեմն էլ մենք ինքներս ենք ջրում ճանապարհը»: Թե ինչու է բացակայում ջրցան մեքենան, փորձեցինք պարզել ճանապարհի նորոգման աշխատանքների պատասխանատու Ռուսլան Թորոսյանից, ով նշեց.

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ հիմնովի նորոգվում է Գորելովկայից մինչև ժդանովականի անցակետ տանող ճանապարհահատվածը: Աշխատանքները ընթանում են արագ տեմպերով: Թե ինչպես կզարգանան դեպքերը՝ ավելի ուշ կտրամադրենք հավելյալ ինֆորմացիա: