Խոշոր եղջերավոր կենդանիների գողության մեղադրանքով 3 անձ է ձերբակալվել

Խոշոր եղջերավոր կենդանիների գողության մեղադրանքով 3 անձ է ձերբակալվել

Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ, Սամցխե-Ջավախքի ոստիկանության բաժնի աշխատակիցները, խոշոր եղջերավոր անասունների առևանգման մեղադրանքով երեք անձի են ձերբակալել:

ՆԳՆ-ի տեղեկատվության համաձայն, ձերբակալվել են 2000 թվականին ծնված Հ.Մ․-ն, 1998 թվականին ծնված Շ.Թ.-ն և 2000 թվականին ծնված Ռ.Մ.-ն։ Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները Ասպինձայի և Ախալցիխեի մունիցիպալիտետներում, տարբեր ժամանակահատվածներում, քաղաքացիներից առևանգել են խոշոր եղջերավոր կենդանիներ:

«Իրավապահները հանցավոր խմբի անդամներին ձերբակալել են այն ժամանակ, երբ նրանք ցանկացել են իրացնել գողացված անասուններին»,- հաղորդում են ՆԳՆ-ից:   aliq.ge