Հավլաբարի հրդեհից 11 ընտանիք է տուժել

Հավլաբարի հրդեհից 11 ընտանիք է տուժել

Հավլաբարի Մթավարանգելոզի փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը վնաս է հասցրել 11 ընտանիքի: 

Ընդհանուր բակում հրդեհը բռնկվել է առավոտյան, տներից մեկում հին ջրատաքացուցիչի պայթյունի հետևանքով: Կարճ ժամանակում կրակը տարածվել է հարևան տներ: Հրդեհի արագ տարածմանը նպաստել է այն, որ տների մի մասը փայտից են, նաև իրար շատ մոտ են գտնվում:
Իշխանությունները բնակիչներին խոստացել են ապահովել ժամանակավոր կացարանով: aliq.ge