Փարվանա հավաքականի հերթական հաղթանակը

Փարվանա հավաքականի հերթական հաղթանակը

Նինոծմինդայի շրջանի ֆուտզալի Փարվանա թիմը մասնակցում է վրաստանի փորձնական լիգային (საკვალიფიკაციო ლიგა):

Խաղերը անցկացվում են Թբիլիսիի օլիմպիական սպորտային մարզադաշտում, որտեղ Փարվանա հավաքականը իր հերթական խաղը անցկացրեց 2 -րդ տեղով ընթացող Քվիք տեստ (ქვიქ ტესტი) թիմի հետ` հաղթելով 5 – 2 հաշվով:

Նինոծմինդայի սպորտ դպրոցի տնօրեն Անդրանիկ Ղարսլյանը մեզ հետ զրույցում նշեց. «Ներկա եմ եղել ընթացող բոլոր խաղերին, սկզբում եղան ձախողումներ: Չունենալով համապատասխան վայր մարզվելու համար ունեցանք երկու պարտություն: Մարզչական կոլեկտիվի հետ միասին որոշում կայացվեց Հեշտիայի սպորտ դահլիճից մարզումները տեղափոխել Նինոծմինդայի մարզադպրոց,
պատճառը մեկն է` դահլիճի չափանիշները չեն համապատսխանում մարզումներին, քանի որ այն նախատեսված է գյուղի համայնքի համար, եւ փոքր է չափսերով : Մարզադպրոցում մարզումները անցկացնելուց հետո ամեն ինչ փոխվեց դեպի լավը, մենք կարողացանք երկու փառահեղ հաղթանակ գրանցել եւ զբաղեցնել 4 -րդ հորիզոնականը: Այս մրցաշարում առաջին, երկրոդ եւ երրորդ տեղ զբաղեցրած մասնակիցները տեղափոխվում են ավելի բարձր լիգա»:

Անդրանիկ Ղարսլյանը նաեւ նշեց. «Մեծ ակնկալիք ունենք առաջին կամ երկրորդ տեղ գրավելուն»: Հերթական հանդիպումը կկայանա հունիսի 9 -ին Լիդեռբետ (ლიდერბეთი) թիմի հետ, հունիսի 16 -ին Մաջոռելիի (მაჯორელი), եւ Բետլաիվի (ბეთლაივი) թիմի հետ` հունիսի 23 -ին: Առջեւում դեռ կան երեք հանդիպումներ, որոնցից շատ բան է կախված: sbm.ge

Տնօրենը նաեւ նշեց.«Քվիք տեստ (ქვიქ ტესტი) թիմի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո ֆուտզալի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը մոտեցավ եւ իր ողջույնի խոսքը հղեց Նինոծմինդայի թիմին` զարմանքով խոսելով այն մասին, որ այսքան կարճ ժամանակահատվածում ունենալ բարձր մարզավիճակ գրեթե անհնար է»:

Սպորտում անհնարին ոչինչ չկա, եթե մարզական կյանքում գործում է կամքը, ֆիզիկապես եւ հոգեպես պատրաստվածությունը: Զբաղվեք սպորտով եւ վարեք առողջ ապրելակերպ:

Մանրամասները մեր նյութում.


Լուսանկարները տրամադրեց Անդրանիկ Ղարսլյանը