Ռիհաննան ամենահարուստ երգչուհին է

Ռիհաննան ամենահարուստ երգչուհին է

Ամերիկացի երգչուհի Ռիհաննան Forbes-ի վարկածով ճանաչվել է երաժշտական աշխարհի ամենահարուստ կինը:

Ըստ պարբերականի, նրա կարողությունը 600 մլն դոլար է գնահատվում:

Ինչպես նշվում է, Ռիհաննան շրջանցել է այնպիսի հայտնի երգչուհիների, ինչպիսիք են Մադոննան, Սելին Դիոնը և Բեյոնսեն:
Պարզաբանվում է, որ երգչուհին իր կարողության մեծ մասը ձեռք է բերել LVMH-ի ընկերությունների միջազգային խմբի՝ Moet Hennessy Louis Vuitton, հետ համագործակցությամբ: Բացի այդ, Ռիհաննան և LVMH-ն ունեն Fenty Beauty կոսմետիկայի ապրանքանիշը:

Երգչուհու կարողությունը բարելավվել է նաև սեփական Savage X Fenty ներքնազգեստի գծի հաշվին, ինչպես նաև իր կատարումներով և երաժշտական ալբոմներով:

1in.am