Եֆրեմովկայում գոհ են, փոշին նվազել է

Եֆրեմովկայում գոհ են, փոշին նվազել է

Վերջերս Եֆրեմովկայի բնակիչները դիմեցին NOR ռադիոկայան, որպեսզի լուսաբանենք գյուղում տիրող իրավիճակը: Բանն այն էր, որ գյուղը գտնվում էր փոշու մեջ` Գորելովկա – Բավրա կենտրոնական ճանապարհի նորոգման պատճառով: NOR ռադիոն հրապարակեց բնակիչների բողոքը, որից հետո, երկու օր անց, բնակիչներից մեկը զանգահարեց ռադիոկայան և նշեց. «Ճանապարհները արդեն ջրում են ջրցան մեքենայով»:

NOR ռադիոն կրկին անդրադարձավ այս թեմային` պարզելու համար խնդրի լուծումը: Բնակիչներից Խորեն Բաբոյանը նշեց. «Բողոքից հետո վիճակը բարելավվել է, փոշին համեմատաբար քիչ է, ճանապարհներն էլ ջրել են: Շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ովքեր մեր խնդրին լուծում տվին, շնորհակալություն նաև NOR ռադիոյին»: Մանրամասները ռեպորտաժում.

Ավելի շուտ նշել էինք. «Թե ինչպես կզարգանան դեպքերը՝ ավելի ուշ կտրամադրենք հավելյալ ինֆորմացիա»: