Վրաստանում Ուկրաինայի դեսպանը ռուս պատգամավորի ելույթի ժամանակ լքել է դահլիճը

Վրաստանում Ուկրաինայի դեսպանը ռուս պատգամավորի ելույթի ժամանակ լքել է դահլիճը

Թբիլիսիում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի ժամանակ Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը՝ ի նշան բողոքի լքել է դահլիճը: Միջոցառմանը ներկա էր նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Հարցին, թե ինչու լքեց դահլիճը, Ուկրաինայի դեսպանն ասել է. «Որովհետեւ չեմ ուզում լսել ՌԴ-ին»:

Ուկրաինայի դեսպանի խոսքով՝ խորհրդարանը շատ կարևոր դեր ունի ժողովրդավարական երկրներում:

ՌԴ-ի դումայի պատգամավոր Գավրիլովը, այլ օրենսդիրների հետ միասին, ժամանել է Թբիլիսի, մասնակցելու Ուղղափառ եկեղեցու գլխավոր ասամբլեայի 26-րդ նստաշրջանին: Նա ղեկավարում է ռուսական պատվիրակությունը: Միջոցառումը տեղի է ունենում նախագահի նախկին նստավայրում, որն այժմ արարողությունների սրահ է ծառայում:

Նշենք նաև, որ ռուսական պատվիրակությանը Թբիլիսիում ակտիվիստները բողոքի ցույցով են դիմավորել, վանկարկելով, թե «Ռուսաստանն օկուպանտ է»: aliq.ge