Կլինիկաներ են տեղափոխվել 240 վիրավոր. Թալակվաձե

Կլինիկաներ են տեղափոխվել 240 վիրավոր. Թալակվաձե

Արտակարգ իրավիճակների կառավարման և անհետաձգելի բուժօգնության կենտրոնի տնօրեն Ավթանդիլ Թալակվաձեի հայտարարությամբ, երեկ Թբիլիսիում տեղի ունեցած դեպքերի հետևանքով ընդհանուր առմամբ 240 վիրավոր է տեղափոխվել հիվանդանոցներ, նրանցից 80-ը ոստիկաններ են:

Թալակվաձեի խոսքով, նրանց մեծ մասն արդեն դուրս է գրվել: Այս պահի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 102 վիրավոր, նրանցից 18-ը գտնվում են «Նյու հոսպիտալում» որոնցից երկուսին` անցկացվել է աչքի վիրահատություն: Մեկի վիճակը ծանր է: aliq.ge