Առաջիկա օրերին անձրևոտ եղանակ է սպասվում

Առաջիկա օրերին անձրևոտ եղանակ է սպասվում

Վրաստանում առաջիկա օրերին սպասվում է անձրևոտ եղանակ: Շրջակա միջավայրի ազգային գործակալության կանխատեսումների բաժնի ղեկավար Սվետլանա Նիորաձեն տեղեկացրեց` հուլիսի 16-18-ն ընկած ժամանակահատվածում, Վրաստանի ողջ տարածքում բարձր ջերմաստիճանի ֆոնին, օրվա երկրորդ կեսին կպահպանվի անձրևոտ եղանակ:

«Համեմատաբար բարձր ջերմաստիճան կարձանագրվի Արևելյան Վրաստանում` 30-35 աստիճան, սակայն տեղումներ անձրևի տեսքով միևնույնն է կլինեն»,- ասել է Նիորաձեն: aliq.ge