ՌԴ-ն արգելել է Վրաստանից 19 տոննա դեղձի ու նեկտարինի ներկրումը

ՌԴ-ն արգելել է Վրաստանից 19 տոննա դեղձի ու նեկտարինի ներկրումը

Ռուսաստանը արգելել է Վրաստանից 19 տոննա դեղձի ու նեկտարինի ներկրումը։ Այս մասին ИА REGNUM-ի հետ զրույցում հայտնել են ՌԴ-ի անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահսկողությա դաշնային ծառայությունից (Ռոսսելխոզնադզոր):

Նշվում է, որ ներկրված մրգերում հայտնաբերվել են միջատներ, որոնք կարող էին ապրանքի 90 տոկոսը փչացնել:

«Ռուսաստանի Դաշնության օրենսդրության համաձայն փչացած ապրանքի ներկրումը երկիր արգելված է: Բացի այդ, ապրանքը ներկրողը վարչական պատասխանատվության կենթարկվի»,- նշված է հայտարարությունում: aliq.ge