Թուշեթիում փնտրում են կիրճն ընկած երիտասարդին

Թուշեթիում փնտրում են կիրճն ընկած երիտասարդին

Թուշեթիում վաղ առավոտից որոնում են 18-ամյա երիտասարդին, ով կորել է մեքենայի՝ կիրճն ընկնելու հետևանքով։

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով Փշավելի-Աբանո-Օմալո ճանապարհին հուլիսի 27-ին «Կամազ» մակնիշի մեքենան, որ 12 հոգի էր տեղափոխում, ընկել է կիրճը: Մահացել է 6 մարդ, վիրավորվել են երկուսը, մեկին մինչ այս պահը փնտրում են:

Կիրճից մեքենան դուրս հանելու համար այս պահին ծանր տեխնիկա է կիրառվում: Թուշեթիի ուղղությամբ ճանապարհը փակ է:

Հետաքննություն է ընթանում 276-րդ հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով, ինչը ենթադրում է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնել:

Ողբերգական դեպքին անդրադարձել ու մահացածների ընտանիքներին ցավակցել են երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիին և վարչապետ Մամուկա Բախտաձեն: aliq.ge