Վրաստանից արտահանվող մրգի քանակը նվազել է

Վրաստանից արտահանվող մրգի քանակը նվազել է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվությամբ, 2019 թվականի հունվար-մայիս ամիսներին, երկրից 25, 939.300 դոլարի միրգ է արտահանվել, այն դեպքում, երբ 2018 թվականի նույն ժամանակահատվածում արտահանվել է 32, 710.600 դոլարի միրգ:

Ամենաշատը Վրաստանից արտահանվել է ընկուզեղեն, ընդհանուր առմամբ` 14 միլիոն 770 հազար 300 դոլարի: Երկրորդ տեղում է խնձորը: 2019 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում Վրաստանից արտահանվել է 4 միլիոն 228 հազար 200 դոլարի խնձոր, տանձ և սերկևիլ:

Վրաստանից արտահանվել է նաև մոտ 3 միլիոն դոլարի արժողությամբ ցիտրուս: aliq.ge