Ասպարա գյուղի միակ ընտանիքը /տեսանյութ/

Ասպարա գյուղի միակ ընտանիքը /տեսանյութ/

Ասպարա գյուղը գտնվում է Նինոծմինդա քաղաքից 37 կմ հեռավորության վրա: Գյուղում նախկինում ապրում էր 30 ընտանիք: Արդեն մեկ տարի է ինչ գյուղում ապրում է ընդամենը մեկ ընտանիք:

Իսպիրյան Հայրապետի ընտանիքը Ասպարա է տեղափոխվել Փոկայից 1989թ.-ից: Ընտանիքն ապրում է գյուղատնտեսությունից ստացած եկամտով և պահած 6 կովով և 1 հորթով: Այստեղ շատ դժվար է ապրել ձմռան ամիսներին, քանի որ հաճախ փակվում են ճանապարհները այնպես, որ տրակտորն էլ անկարող է լինում երթևեկել: Գյուղում մշտական ջրամատակարում չկա, ընտանիքը ջուրը բերում  է աղբյուրից: Ձմռանը տունը տաքացնում են աթարով, որը բերում են սարերից:

Այն հարցին, թե չեք ուզում գնալ գյուղից, Հայրապետը պատասխանեց, որ տունը չեն կարող վաճառել այն գնով, որպեսզի մեկ այլ տեղ տուն գնեն, այլապես մեծագույն ուրախությամբ կգնային:

Մանրամասները դիտեք տեսանյութում.