Հայտարարվել է մրցույթ Փոքր Խանչալիի ճանապարհի ասֆալտապատման համար

Հայտարարվել է մրցույթ Փոքր Խանչալիի ճանապարհի ասֆալտապատման համար

Նինոծմինդայի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայությունը հայտարարել է մրցույթ Մեծ Խանչալիից Փոքր Խանչալի տանող ճանապարհի վերանորոգման համար: Մրցույթը կկայանա հունվարի 29-ին:

Նախագծով նախատեսված է վերանորոգել 2 300 մետր ճանապարհահատված, որի համար նախատեսվել է
1,111,887 լարի գումար:

Մեծ Խանչալիից Փոքր Խանչալի տանող ճանապարհի երկարությունը կազմում է 5690 մետր, սակայն նախագծով այս տարի նախատեսված է ասֆալտապատել 2 300 մետր ճանապարհ: