Նինոծմինդա քաղաքի բնակիչների շուրջ կեսը մնացել է առանց գազամատակարարման

Նինոծմինդա քաղաքի բնակիչների շուրջ կեսը մնացել է առանց գազամատակարարման

Պուշկին փողոցում իրականացվող կոմունիկացիոն աշխատանքների ժամանակ վնասվել է գազատար խողովակը, որի հետևանքով դադարեցվել է Նինոծմինդա քաղաքի բաժանորդների շուրջ կեսի գազամատակարարումը:

Ինչպես տեղեկացանք SJGS գազամատակարարող ընկերությունից, ներկայումս տարվում են վթարավերականգնողական աշխատանքներ, իսկ գազամատակարարումը կվերականգնվի երկու ժամվա ընթացքում: Ներկայումս առանց գազի են մնացել Նինոծմինդա քաղաքի Խոջաբեկ թաղամասի, Ճավճավաձե, Պուշկին, Կարլ Մարքս, Չափաև, Կոնստիտուցիա փողոցների բնակիչները: