Նինոծմինդա քաղաքի վաճառականները զգուշացվեցին փողոցային առևտուր իրականացնելու արգելքի մասին

Նինոծմինդա քաղաքի վաճառականները զգուշացվեցին փողոցային առևտուր իրականացնելու արգելքի մասին

2020թ. հունվարի 1-ից Նինոծմինդա քաղաքի կենտրոնական փողոցներում արգելված է փողոցային առևտրի իրականացումը: Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոն հաստատել է փողոցային առևտրի արգելքի մասին որոշումը:

Այսօր արդեն Նինոծմինդայի քաղաքապետարանի Վերահսկողական ծառայության աշխատակիցները զգուշացրել են խանութների սեփականատերերին մայթերից հեռացնել վաճառվող ապրանքները, որպեսզի մայթերին իրականացվեն մաքրման աշխատանքներ: Զգուշացվել են նաև իրենց մեքնենաներով առևտուր իրականացնող անձինք: Իսկ ինչ վերաբերում է մրգերի, բանջարեղենի և մսամթերքին, ապա դրանց վաճառքը այսուհետև պետք է իրականացվի նորակառույց շուկայում:

Նինոծմինդա քաղաքի կենտրոնում խանութների սեփականատերերը զգուշացվում են փողոցային առևտուր իրականացնելու արգելքի մասին

Նինոծմինդայի քաղաքապետարանի Վերահսկողական ծառայության ղեկավար Արթուր Շիրինյանը նշեց, որ փողոցային առևտուր իրականացնող բոլոր անձինք տեղեկացվել են նոր որոշման և արգելքի մասին: Նա նշեց, որ այսօրվանից որոշումը ուժի մեջ կմտնի:

Նինոծմինդա քաղաքի կենտրոնում խանութների սեփականատերերը զգուշացվում են փողոցային առևտուր իրականացնելու արգելքի մասին
Նինոծմինդա քաղաքի նորակառույց շուկայում առևտուր իրականացնելու համար վաճառականների համար կսահմանվի մինիմալ գումար: Շուկայի վերահսկող Արկադի Մոսոյանը նշեց, որ այսօրվանից շուկան կսկսի գործել:

Նինոծմինդա քաղաքի նոր շուկան
Եթե վաճառականները խախտեն փողոցային առևտուր իրականացնելու արգելքի մասին օրենքը, ապա կտուգանվեն: Քաղաքում օրենքի վերահսկողությամբ զբաղվելու է Նինոծմինդայի քաղաքապետարանի Վերահսկողական ծառայությունը:
Հիշեցենք, որ Նինոծմինդա քաղաքի նոր շուկան կառուցվել է 2019թ. և գտնվում է հին շուկայի տարածքում: Նոր շուկայում ստեղծված են բոլոր սանիտարահիգիենիկ պայմանները պատշաճ կերպով առևտուր իրականացնելու համար: