Ձնհալի ջրերը լցվում են Լուսիկ Վարդանյանի հողամասի մեջ

Ձնհալի ջրերը լցվում են Լուսիկ Վարդանյանի  հողամասի մեջ

Նինոծմինդա քաղաքի բնակչուհի Լուսիկ Վարդանյան-Եղոյանը բողոքում է, որ ձնհալի ջրերը լցվում են իր հողամասը:

Լուսիկ տատիկի խոսքով, հարևաններին խնդրել է, որպեսզի մաքրեն անձրևատար ջրանցքը:«Ես 80 տարեկան կին եմ ու ոչինչ չեմ կարող անել: Արդեն 30 տարի է բողոքում եմ, բայց ոչ մեկ այդ խնդրին ուշադրություն չի դարձնում: Խողովակները փոքր են, ինչի պատճառով ջուրը լցվում է իմ հողամասի մեջ: Պետք է բետոնե ջրանցք սարքել, ինչպես հարևան փողոցում է սարքված»,- նշում է տարեց կինը:

Լուսիկ տատիկի տունը գտնվում է Կամոյի 22 հասցեում: Այլ փողոցներից ևս ձնհալի ջրերը գալիս լցվում են իր հողամասի մեջ: Տարեց կինը ղեկավարությունից խնդրում է անձրևաջրերի համար կառուցել բետոնե ջրանցք:

Խնդրի առնչությամբ մենք դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարան, որտեղ մեզ պատասխանեցին, որ սկսել են խնդրով զբաղվել և շուտով այն կլուծվի:

Վերջին օրերի սառնամանիքների պատճառով Սպանդարյան և Կամո փողոցներում ջուրը լցվել է բնակիչների ավտոտնակներն ու պահեստատները: Այս հատվածի անձրևատար ջրանցքը կառուցվել է 2018թ.-ին և արդեն տեղ-տեղ շարքից դուրս է եկել:

Սպանդարյան և Կամո փողոցների անձրևատար ջրանցքը