«Բակուրիանոբա» մրցույթում Հակոբ Բաղդասարյանը գրավեց առաջին տեղը

«Բակուրիանոբա» մրցույթում Հակոբ Բաղդասարյանը գրավեց առաջին տեղը

Նինոծմինդայի լեռնադահուկորդների խումբը «Բակուրիանոբա» մրցույթում գրավեցին առաջին տեղը:

Վրաստանի Բակուրիանի հանգստավայրը փետրվարի 15-16-ը «Բակուրիանոբա 2020»-ի շրջանակներում անցկացրեց լեռնադահուկային սպորտի մրցում: Բորջոմիի մունիցիպալիտետը լեռնադահուկային հանգստավայրի տոնը նշում է արդեն 48-րդ անգամ: Մրցույթին մասնակցում էին դահուկորդներ Նինոծմինդայից, Հայաստանից, Բակուրիանիից և Անդիզետից:

Նինոծմինդայի թիմը բաղկացած էր տասներեք հոգուց `մարզիչ, սպորտդպրոցի տնօրեն և տասնմեկ մարզիկներ: 9-ից 15 տարեկան կատեգորիայի մրցույթում ոսկե մեդալ նվաճեց Հակոբ Բաղդասարյանը: Թիմը մարզվում է 2019-ի դեկտեմբերից ՝ մարզիչ Հովհաննես Ղարսլյանի ղեկավարությամբ: Միջոցառմանը մասնակցել է նաև Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Բեսիկ Ամիրանիշվիլին: Նահանգապետը Նինոծմինդայի թիմին խոստացավ օգնել մարզական սարքավորումներ ձեռք բերելու հարցում: Ըստ մարզիչ Հովհաննես Ղարսլյանի, նրանց մարզական սարքավորումներ են պետք: Ներկայումս մարզվում են մոտ 15 մարզիկներ:

Մրցույթներն անցկացվեցին 6- 9 տարեկան, 9-12 տարեկան, 12- 15 տարեկան տարիքային կատեգորիաում, վետերանների և տարեցների շրջանակում:

Նինոծմինդայի դահուկորդների թիմը պատրաստվում է մրցումներին `ի հիշատակ Թաթոս Արզումանյանի :