Էրիկ Դանոյան՝ «Արմաթ» -ի սան / Տեսանյութ

Էրիկ Դանոյան՝ «Արմաթ» -ի սան / Տեսանյութ

Էրիկ Դանոյանը ծնվել է 2004 թվականին Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում: Ներկայումս սովորում է Հեշտիայի Վիկտոր Հովսեփյանի անվան թիվ 1 հանրային դպրոցի 10 -րդ դասարանում:

Ազատ ժամանակ Էրիկը զբաղվում է հավաքելով տարբեր տեսակի ռուբիկ-կուբիկներ, սիրում է համակարգչային խաղեր եւ ծրագրեր, նաեւ զբաղվում ընթերցանությամբ ու օգնում ծնողներին տնային գործերում:

Արդեն մեկ տարի է Էրիկը հաճախում է Հեշտիայի մանկական եւ երիտասարդական կենտրոն, «Արմաթ» ինժիներական լաբորատորիա:

«Շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի եւ շաբաթ օրերին հաճախում եմ լաբորատորիա: «Արմաթ» -ի շնորհիվ սովորել եմ աշխատել տարբեր համակարգչային ծրագրերի հետ, ինչպես նաեւ մասնակցել ենք DIGITEC EXPO -2019 միջազգային կոնգրեսի շրջանակներում կազմակերպված ծրագրին»– մեզ հետ զրույցում ասաց Էրիկ Դանոյանը:

ՀՄԵԿ -ի, «Արմաթ» ինժիներկան լաբորատորիայի խմբակավար Նապոլեոն Մարիկյանի խոսքով՝ Էրիկը ամենա պարտաճանաչ աշակերտներից մեկն է, ով՝ թե խբակային եւ թե անհատական աշխատանքներում ցուցաբերում է գերազանց առաջադիմություն, իսկ որպես մարդ շատ հետաքրքիր անձնավորութուն է:

Էրիկը նշեց, որ դպրոցը ավրատելուց հետո ուզում է դառնալ բժիշկ սրտաբան. «Քանի որ ապրում ենք 21 -րդ դարում եւ այն հայտնի է իր տեխնոլոգիայի առաջընթացով, դրա համար էլ կարեւոր է իմանալ ծրագրավորումը որը կյանքում հասատատ պետք է գալու»: