Վրաստանի վարչապետը խորհուրդ է տվել Կիեւին ավելի քիչ «ականջ դնել» Սահակաշվիլիի խորհուրդներին

Վրաստանի վարչապետը խորհուրդ է տվել Կիեւին ավելի քիչ «ականջ դնել» Սահակաշվիլիի խորհուրդներին

Վրաստան վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խորհուրդ է տալիս Ուկրաինայի կառավարությանը «ավելի քիչ «ականջ դնել» Միխայիլ Սահակաշվիլիի խորհուրդներին»:

Այս մասին Հանրապետության Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է Ղարիբաշվիլին՝ զարմանալով, որ «Ուկրաինայի ղեկավարությունը խորհուրդներ է հարցնում Սահակաշվիլիից»,-ասել է Ղարիբաշվիլին:

«Ինձ ասել են, որ նրան որպես խորհրդական են հրավիրել: Չեմ ցանկանում միջամտել Ուկրաինայի ներքին գործերին, սակայ կարծում եմ, որ Սահակաշվիլիի խորհուրդները լսելը ճիշտ չէ» ,-ասել է նա:

Ղարիբաշվիլին հիշեցրել է նաեւ, որ Սահակաշվիլի այն մարդն է, ով չի կարողացել խուսափել 2008թ պատերազմից եւ նրան որպես խորհրդական ընտրելը կարող է ողբերգական արդյունքների հանգեցնել:
news.am



Opinion, pooling and voting