Սահակաշվիլիի դեմ հետախուզում կհայտարարվի

Սահակաշվիլիի դեմ հետախուզում կհայտարարվի

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հրաժարվել է մեկնել Վրաստան երկրի գլխավոր դատախազության հարցաքննությանը մասնակցելու: Այդ մասին նա հայտարարել է լրագրողներին:

Սահակաշվիլիի կարծիքով՝ Վրաստանի գործող իշխանությունները գործում են ռուսական իշխանությունների ու անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի շահերից ելնելով, ով էլ իբր հանձնարարել է ձերբակալել նրան: Վերջին ժամանակներում հարձակումները հաճախակի են դարձել՝ կապված Ուկրաինայի աջակցության գորոծղությանը մասնակցելու հետ, նախկին նախագահի խոսքերը մեջբերում է Civil Georgia-ն:

Նա իրեն անվանել է Ուկրաինայի աջակցության քարոզարշավի կազմակերպիչ: Նրա խոսքով՝ նա մտադիր է շարունակել պայքարը եւ իրեն ոչինչ չի խանգարի, բացառությամբ «Պուտինի կողմից չեզոքացումը»:

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան կոչ է անում Սահակաշվիլիին Վրաստան չգալ:Նրա խոսքով՝ պետությունն ու դատական համակարգի մի մասը վրեժի գործիք են դարձել:
Իր հերթին Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է, որ Սահակաշվիլու չներկայանալու դեպքում նրա հանդեպ հետախուզում կհայտարարվի:
Այն մասին, որ Սահակաշվիլուն դատախազություն են կանչում, հայտնի է դարձել մարտի 22-ի ցերեկը: Հարցաքննության օր նշանակված է մարտի 27-ը: Ինքը Սահակաշվիլին 2013թ.-ի աշնանը մեկնել է արտասահման:
Նախկին նախագահին հարցաքննելու են «Վրաստանի միացյալ բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով դատապարտված անձանց 2008թ.-ին ներում շնորհոլու գործով, ինչպես նաեւ Զուրաբ Ժվանիայի մահվան գործվ, 2009թ.-ի Մուխրովանիում իրականացված հատուկ գործողության գործով, 5 մլն դոլարի յուրացման գործով, որոնք պետական անվտանգության հատուկ ծառայության հաշվին էին:
Լուրեր Հայաստանից – NEWS.am



Opinion, pooling and voting