ԱՄՆ-ի Պետքարտուղարություն. Թմրանյութերի տարանցումը Վրաստանով է կատարվում

ԱՄՆ-ի Պետքարտուղարություն. Թմրանյութերի տարանցումը Վրաստանով է կատարվում

ԱՄՆ պետքարտուղարությունը հաշվետվություն է հրապարակել` 2014թ. թմրանյութերի վերահսկման միջազգային ռազմավարության մասին (INCSR): Զեկույցում ասվում է, որ Վրաստանի տարանցիկ միջանցք է այլ երկրներում արտադրված թմրանյութերի համար:
«Վրաստանում կա նաեւ ներքին թմրանյութերի խնդիրը: Տարածված են հատկապես տեղական արտադրության «Ամֆետամին» (հայտնի է «Ջեֆ» եւ «Վինտ» անուններով) եւ «Դեզոմորֆին» («Կրոկոդիլ») խթանիչները: Այլ թմրանյութերին զուգահեռ` շուկայում հասանելի են նաեւ հերոյինը, մեթադոնը եւ մարիխուանան», – ասվում է զեկույցում:
Բժիշկները եւ վերլուծաբաններն անհանգստացած են «Ջեֆի» եւ «Վինտի» սպառողների աճով, դրանք կարելի է պատրաստել տնային պայմաններում: Տանը կարելի է պատրաստել նաեւ «Կրոկոդիլը»: «Վրաստանի իշխանությունները դեռ համընդհանուր մեխանիզմներ չեն մշակել` տնային պայմաններում խթանիչները պատրաստելու դեմ պայքարի համար», – նշվում է ԱՄՆ-ի պետքարտուղարության զեկույցում, հայտնում է InterPressNews-ը:

Լուրեր Հայաստանից – NEWS.a



Opinion, pooling and voting