Նաիր Մելիքյանի հակառակորդը հրաժարվել է մենամարտից

Նաիր Մելիքյանի հակառակորդը հրաժարվել է մենամարտից

Նաիր Մելիքյանի ռուսաստանցի հակառակորդը հրաժարվել է մենամարտից, արդյունքում՝ չեմպիոնական գոտին հանձնվել է Նաիրին։

Փետրվարի 29-ին, Երևանի Դինամո մարզահամալիրում կայացած քիքբոքսինգի առաջնության ժամանակ Նաիր Մելիքյանին է հանձնվել չեմպիոնական գոտին: Վերջինս 76 կգ քաշային կարգում պետք է մենամարտեր ռուսաստանցի մարզիկի հետ, սակայն հակառակորդը վերջին պահին հրաժարվել է մենամարտից և հաղթական գոտին հանձնվել է Նաիրին:

Նշենք, որ Ջավախքից Նաիր Մելիքյանը 2019 թվականին Հայաստանում ճանաչվել է լավագույն մարզիկ:jnews.ge