Թբիլիսիի քաղաքապետարանը կվճարի սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձը

Թբիլիսիի քաղաքապետարանը կվճարի սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձը

Թբիլիսիի քաղաքապետարանը սկսել է դիմումներ ընդունել 2019-2020 ուսումնական տարվա գարնանային կիսամյակի համար՝ սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձը ֆինանսավորելու համար:

Սոցիալապես անապահով և բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին աջակցելու ծրագրի շրջանակներում, Թբիլիսիում գրանցված սոցիալապես անապահով ուսանողները կստանան ֆինանսավորում: Ֆինանսավորում կստանան այն ընտանիքների երեխաները, որոնք սոցիալապես անապահովների բազայում 70,000 կամ պակաս միավոր ունեն:

Սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձերի փոխհատուցումն ուսումնական դրամաշնորհի շրջանակներում տրամադրվում է յուրաքանչյուր կիսամյակի համար՝ տարին երկու անգամ՝ կախված ուսանողի առաջադիմության ​​արդյունքից: 51-70 միավորի դեպքում ֆինանսավորումը կազմում է 50%, 71-90 միավորի դեպքում` 70%, իսկ 91-100 միավոր ունեցող ուսանողները ստանում են 100% ամբողջական ֆինանսավորում:aliq.ge