Սամցխե-Ջավախեթիում 2 մեծամասնական շրջան կլինի

Սամցխե-Ջավախեթիում 2 մեծամասնական շրջան կլինի

«Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն պարզաբանել է, ինչպես կբաժանվեն մեծամասնական շրջանները նոր սահմանադրական փոփոխությունների արդյունքում:

Կոբախիձեի խոսքով Թբիլիսիում 7 մեծամասնական շրջան կստեղծվի:

Ինչ վերաբերում է շրջաններին, մեծամասնական շրջանները կբաժանվեն հետևյալ կերպ. Գուրիա -1, Աջարիա -3, Սամեգրելո -3, Ռաճա-Լեչխում-Սվանեթի -1, Իմերեթի -4, Շիդա Քարթլի — 2, Կախեթի -3, Քվեմո Քարթլի — 3, Սամցխե-Ջավախեթի -2, Մցխեթա-Մթիանեթի -1:

Հիշեցնենք՝ մարտի 8-ին Վրաստանի իշխանությունն ու ընդդիմությունը ընտրակարգի վերաբերյալ հասան համաձայնության: aliq.ge