Ռոնալդուն կորոնավիրուսով վարակված չէ, թեեւ շփում ունեցել է վարակված Ռուգանիի հետ

Ռոնալդուն կորոնավիրուսով վարակված չէ, թեեւ շփում ունեցել է վարակված Ռուգանիի հետ

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վարակված չէ կորոնավիրուսով, թեեւ անցած շաբաթների ընթացքում շփում ունեցել է թիմի 25-ամյա իտալացի պաշտպան Դանիելե Ռուգանիի հետ, որի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, հաղորդում է The Sun-ը։

«Յուվենտուսի» 121 խաղացողներ, մարզիչներ եւ աշխատակիցներ այժմ կարանտինի մեջ են։ Ռոնալդուն Իտալիայի առաջնության դադարեցումից հետո մեկնել էր հայրենիք եւ որոշել է առայժմ չհեռանալ Մադեյրայից, որտեղ ինքնամեկուսացվել է։

Եվրոպական մամուլը գրել էր, որ կորոնավիրուս է ախտորոշվել նաեւ «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի մոտ, սակայն ակումբն այդ տեղեկությունը հերքեց։ sport.news.am