Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները և ամենաթանկ կազմ ունեցող ֆուտբոլային 6 ակումբները

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները և  ամենաթանկ կազմ ունեցող ֆուտբոլային 6 ակումբները

CIES Football Observatory -ն հրապարակել է աշխարհի ամենաթանկ կազմ ունեցող ֆուտբոլային թիմերը։ 1 միլիարդ եվրոյից թանկ կազմ ունեցող թիմերը վեցն են։

1․ «Լիվերպուլ»՝ 1,405 միլիարդ եվրո

2. «Մանչեսթեր Սիթի»՝ 1,361 միլիարդ եվրո

3. «Բարսելոնա»՝ 1,170 միլիարդ եվրո

4. «Ռեալ Մադրիդ»՝ 1,100 միլիարդ եվրո

5. «Չելսի»՝ 1,008 միլիարդ եվրո

6. «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1,007 միլիարդ եվրո sport.news.am

Սպորտի հետազոտությունների միջազգային կենտրոնը հրապարակել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների նոր վարկանիշը ՝ ովքեր հանդես են գալիս եվրոպական 5 առաջատար լիգաներում:

Առաջին տեղում ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն է: Նրան գնահատել են 265,2 միլիոն եվրո: Երկրորդը «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի Ռահիմ Ստերլինգն է ՝ 223,7 միլիոն եվրո կարողությամբ: Երրորդը եգիպտացի Մոհամեդ Սալահն է: «Լիվերպուլի» աստղի նշագիծը 175,1 միլիոն եվրո է:

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին CIES -ից ստացած գնացուցակում 8-րդն է, արգենտինացին արժե 125,5 միլիոն եվրո:

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտնվել է ռեիտինգի 49-րդ հորիզոնականում: Վերլուծաբանները նրա արժեքը գնահատել են 80,3 միլիոն եվրո: