Ոսկու արժեքն ընկել է մոտ 3 տոկոսով

Ոսկու արժեքն ընկել է մոտ 3 տոկոսով

Երեքշաբթի ոսկու արժեքն ընկել է մոտ 3 տոկոսով, մյուս թանկարժեք մետաղների արժեքը նույնպես շարունակում է անկում ապրել, քանի որ արագորեն տարածվող կորոնավիրուսից գլոբալ տնտեսական վնասի հետ կապված մտահոգությունները ներդրողներին դրդել են վաճառել ֆիզիկական ակտիվների մեծ մասը:

«Ներդրողները ատում են անորոշությունը, բայց այս պահին մենք բոլորովին կուրորեն ենք շարժվում: Հենց դա է այդքան մեծ խուճապի ու ցնցումների պատճառը շուկաներում»,- ասել է OANDA-ի վերլուծաբան Քրեյգ Էրլամը:

15:15-ի դրությամբ, ոսկու սպոտային արժեքը նվազել է 2.8 տոկոսով եւ կազմել 1 471.9 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց: Պալադիումի արժեքը նվազել է 1.75 տոկոսով եւ կազմել 1 589.0 դոլար մեկ ունցիայի դիմաց: Պլատինը կորցրել է 5.27 տոկոս`իջնելով մինչեւ 628.30 դոլար: Արծաթի գինը նվազել է 5.89 տոկոսով եւ կազմել է 12.14 դոլար` հասնելով 2009 թվականից ի վեր ամենացածր մակարդակի:orer.am