Կորոնավիրուսով վարակվածներից մեկի առողջական վիճակը ծանր է

Կորոնավիրուսով վարակվածներից մեկի առողջական վիճակը ծանր է

Վրաստանում, կորոնավիրուսով վարակված 80-ամյա անձի առողջական վիճակը ծանր է,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի առաջին համալսարանային կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանին:

«Հիվանդը, ում քիչ առաջ են տեղափոխել հիվանդանոց, 80 տարեկան է: Արտահայտված է շնչառության սուր անբավարարություն: Քանի որ մեր կլինիկան միակ բազմապրոֆիլ կլինիկան է, որը կարող է ընդունել ցանկացած ծանրության պացիենտի, այդ պատճառով որոշվեց հենց մեզ մոտ տեղափոխել նրան: Այս կնոջ վիճակը ծանր է, իրականացվել է բուժում»,- հայտարարել է Ռատիանին:

Նրա խոսքով, այս պահի դրությամբ համալսարանային կլինիկայում գտնվում է 85 պացիենտ, այդ թվում չորսը վարակված է, երեքի վիճակը կայուն է:tv9news.ge