Ֆուտբոլ խաղալու պատճառով տուգանվել է 11 մարդ

Ֆուտբոլ խաղալու պատճառով տուգանվել է 11 մարդ

Վրաստանի Գուրջաանիի մունիցիպալիտետի Վելիսցիխե գյուղում գտնվող փոքր խաղահրապարակում ֆուտբոլ խաղալու համար տուգանվել է 11 մարդ:

Տեղեկատվությունը հաստատել են Գուրջաանիի քաղաքապետարանում և հայտարարել, որ երկրում կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրության և բնակչության սոցիալական պատասխանատվությունից ելնելով, չնայած ոստիկանության զգուշացումներին, 11 տեղացի միևնույնն է որոշել է ֆուտբոլ խաղալ: Նշենք, Վրաստանի նախագահի և կառավարության հրամանի համաձայն, նրանցից յուրաքանչյուրը տուգանվել է 3000-ական լարիով:

Հիշեցնենք` արտակարգ դրության ռեժիմի խախտման դեպքում ֆիզիկական անձը երթարկվում է վարչական պատասխանատվության՝ տուգանվում 3000 լարիով, իսկ իրավաբանական անձը՝ 15 000 լարիով: Ռեժիմը երկրորդ անգամ խախտելու դեպքում անձը ենթարկվում է քրեական պատասխանատվության, ինչը ենթադրում է մինչև 3 տարվա ազատազրկում:

Նշենք, որ Վրաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով մարտի 21-ին հայտարարվեց արտակարգ դրություն: Սահմանված են որոշակի սահմանափակումներ, այդ թվում՝ արգելվում է հանրային վայրերում 10-ից ավելի մարդկանց կուտակումը օբյեկտներում, որոնք չեն դադարեցնում աշխատանքը, սահմանված է 2 մետր ֆիզիկական հեռավորության պահպանում, ողջ երկրի մասշտաբով դադարեցված է միջքաղաքային կապն ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով: Սահմանափակումներ կան նաև տնտեսական աշխատանքի հետ կապված, արգելվել է ինքնակամ լքել կարանտինային գոտին:aliq.ge