Ոստիկանությունը արտակարգ դրության ռեժիմի խախտման 131 դեպք է հայտնաբերել

Ոստիկանությունը արտակարգ դրության ռեժիմի խախտման 131 դեպք է հայտնաբերել

Վրաստանի Ներքին գործերի նախարարության աշխատակիցները արտակարգ դրության ռեժիմի խախտման 131 դեպք են հայտնաբերել: Ոստիկանությունը 104 քաղաքացու տուգանել է հանրային վայրում 10-ից ավել անձի հավաքվելու համար:

13 ֆիզիկական և 6 իրավաբանական անձ տուգանվել է տնտեսական գործունեության վերաբերյալ սահմանափակումների խախտման համար:

Հայտնաբերվել է ինքնամեկուսացման պայմանների խախտման ևս 3 նոր դեպք: Բացի դրանից տուգանվել է 5 անձ, որոնք չնայած սահմանափակումներին միկրոավտոբուսներով միջքաղաքային երթևեկություն են իրականացրել:

ՆԳ նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին պահպանել արտակարգ դրության պայմաններում գործող սահմանափակումները, հակառակ դեպքում կօգտագործվեն օրենքով սահմանված միջոցներ: Արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար ֆիզիկական անձը կտուգանվի 3 000 լարիով, իսկ իրավաբանական անձը՝ 15 000 լարիով: Խախտումները կրկնելու դեպքում հանցանքը ենթադրում է մինչև 3 տարի ազատազրկում:

Հիշեցնենք, այսօրվանից ուժի մեջ են մտել մի շարք սահմանափակումներ, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ:aliq.gehttps://www.aliq.ge/vostikanuthyuneh-artakarg-druthyan-rezhimi-xaxtman-131-depkh-e-haytnaberel/