Ապրիլի 9-ին Նինոծմինդայում նշվեց ազգային միասնության օրը

Ապրիլի 9-ին Նինոծմինդայում նշվեց ազգային միասնության օրը

Ապրիլի 9-ին նշվում է ազգային միասնության, քաղաքացիական ներդաշնակության եւ հայրենիքի համար զոհվածների հիշատակի օրը:

Կորոնավիրուսի տարածումն ու արտակարգ դրությունը կանխելու համար Նինոծմինդայի քաղաքապետարանի ղեկավարությունը չի անցկացրել ապրիլի 9-ի ողբերգությանը նվիրված լայնածավալ միջոցառում:

Ապրիլի 9-ին զոհվածների հիշատակը հարգելու համար ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների միայն չորս ներկայացուցիչներ: Քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կուրեղյանը և նաև քաղաքապետերի տեղակալները: Նրանք ծաղիկներ խոնարհեցին Հայոս Քարթլոսի պուրակի հուշահամալիրում և հարգանքի տուրք մատուցեց զոհերին:

Հիշեցնենք, որ ամեն տարի Նինոծմինդայի բնակիչները և քաղաքապետարանի ղեկավարությունը «Հայոս Քարթլոս» զբոսայգում ծաղիկներ են խոնարհում սպրիլի 9-ի զոհերի հուշահամալիրում :

Ապրիլի 9-ի ողբերգությունից անցել է 31 տարի: 1989 թվականի ապրիլի 9-ին, վաղ առավոտյան, Խորհրդային Միության զինված ուժերի ստորաբաժանումները ցրել են Թբիլիսիի կենտրոնում, խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներին, որին հետևել են զոհեր:

Ցույցը ցրելու ժամանակ մահացել է 21 մարդ, իսկ հարյուրավոր քաղաքացիներ թունավորվել են դեռևս չպարզված կազմվածքով գազից:

Ավելի ուշ, 1991 թվականի ապրիլի 9-ին գերագույն խորհուրդը հայտարարել է Վրաստանի պետական ​​անկախության վերականմգմ:

Ավանդության համաձայն Նինոծմինդայի քաղաքապետարանի աշխատակիցները «Հայոս Քարթլոս» զբոսայգում գտնվող հուշահամալիրում հարգեցին զոհերի հիշատակը եւ ծաղիկներ դրեցին ապրիլի 9-ի զոհերի հիշատակին:

1989-ի . ապրիլի 9-ը, շրջադարձային կետ էր Վրաստանի համար: Հստակորեն երկու տարի անց, 1991 թ. Ապրիլի 9-ին Վրաստանի ժողովրդական շարժման առաջնորդդԶվի 1918 թվականի մայիսի 26-ին Վրաստանի Առաջին Հանրապետության Անկախության ակտի հիման վրա:

Որոշումը կայացվել է 1991 թվականի մարտի 31-ին կայացած համաժողովրդական հանրաքվեի հիման վրա, որի ընթացքում վրաց բնակչության ճնշող մեծամասնությունը կողմնակից էր անկախության հռչակագրին եւ ԽՍՀՄ-ից Վրաստանի դուրս գալու մասին: